Հունգարիան հաստատել է «Նաբուկո»-ից դուրս գալու մտադրությունը
Հունգարական MOL նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Ժոլտ Գերնադին հաստատել է, որ ընկերութունը դուրս է գալիս «Նաբուկո» նախագծից:
«MOL-ը իսկապես դուրս է գալիս այդ նախագծից: Այս պահի դրությամբ ընկերությունը չի տեսնում մեր համար մոտ 20 մլն եվրո արժեցող նախագծի բարեհաջող ավարտի հնրավարություն»,- հայտարարել է Գերնադին:
Ընկերության ղեկավարը շեշտել է, որ եթե նախագիծն իրականանա, խողովակաշարն առանց որևէ խնդրի կարող է անցնել Հունգարիայի տարածքով:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» խողովակաշարի միջոցով նախատեսված էր կասպյան տարածաշրջանից գազ առաքել եվրոպական մի շարք երկրներ: Նախապես «Նաբուկո»-ով, նախատեսված էր վառելիք առաքել տարեկան մոտ 31 մլրդ խ/մ ծավալով և այն ունենալու էր 3900 կմ երկարություն:
Սակայն արդեն մի քանի տարի է չի սկսվում խողովակաշարի շինարարությունը:









