Մեկ տարեկանում ամուսնացած հնդկուհին 18 տարեկանում բաժանվել է ամուսնուց
Հնդկաստանի Ջոդպուր քաղաքի բնակչուհի Լաքսմի Սարգարան 17 տարի առաջ ամուսնացել է Ռաքեշի հետ: Ամուսնության պահին Լաքսմին եղել է ընդամենը 1 տարեկան, իսկ նրա «ընտրյալը»` 3, տեղեկացնում է «Հաֆինգթոն Փոսթ»-ը:
Այժմ, երբ աղջիկը չափահաս է դարձլ, վերջապես նրան հաջողվել է բաժանվել ամուսնուց:
«Ես շատ տխուր էի, շատ էի խնդրում ծնողներիս, որ օգնեն ինձ, սակայն նրանք համաձայն չէին իմ դիքորոշման հետ»,- ասել է Լաքսմին:
Դիմելով սոցիալական ծառայությունների օգնությանը, 18-ամյա աղջկան հաջողվել է հասնել ցանկալի արդյունքին:
«Սա առաջին դեպքն է, երբ մանուկ հասակում ամուսնացած զույգը բաժանվում է, հուսով եմ, որ այս երևույթը շարունակական բնույթ կունենա»,- ասել է սոցիալական ծառայություններից մեկի աշխատակից Քրիթի Բհարթին:
Նշվում է, որ Հնդկաստանում երեխաների ամուսնությունն անօրինական է, սակայն երկրի աղքատ հատվածներում այս երևույթը շատ տարածված բնույթ ունի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն` հնդիկ կանանց 47%-ը որոնք այժմ 20-ից 24 տարեկան են, ամուսնացել են միչև 18 տարեկանը:









