«Կաթիլներս». Ֆիլմ Թռչկանի բնապահպանական պայքարի մասին

10:18 • 27.04.12

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Թռչկանի պայքարի ակտիվ մասնակից, Շիրակամուտ գյուղի բնակչուհի, հեռուստառեժիսոր Անի Եղիազարյանը հեղինակել է մի ֆիլմ, որը նվիրված է Թռչկանի պայքարին և թռչկանցիներին:

«Կաթիլներս»... այսպես է կոչվում ֆիլմը, որում օգտագործված են հեղինակի և պայքարի մյուս մասնակիցների կողմից նկարահանված կադրերը: Ֆիլմի տևողությունը՝ 48 րոպե:

Ինչպես տեղեկացնում է նախաձեռնությունը, ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, 19:30-ին, Նարեկացի արվեստի միությունում: