KFC-ն 8.3 մլն դոլար կվճարի թունավորված աղջկա ընտանիքին

17:14 • 27.04.12

կլինի 8.3 մլն դոլար փոխհատուցում վճարել մի զույգի, ում 7-ամյա դուստրը թունավորվել է ընկերության սրճարաններից մեկում, գրում է Foxnews-ը:

 

Տուժած աղջկա` Մոնիկա Սամանի, ընտանիքը դատի էր տվել KFC ընկերությանը մեղադրելով, որ իրենց 7-ամյա աղջիկը KFC-ում սնվելուց հետո թունավորվել և կոմայի մեջ է ընկել, ինչի հետևանքով վնասվել էր երեխայի ուղեղը:

 

Այս առիթով դատարանը վճիռ է կայացրել համաձայն որի`ընկերությունը պատասխանատվություն է կրում աղջկա հետ պատահածի համար և պարտավոր է 8.3 մլն դոլար փոխհատուցում տրամադրել: Սակայն ընկերությունը չի ընդունել մեղքը և պատրաստվում է բողոքարկել վճիռը: