Սիրիական ընդդիմությունը սադրանքներ է կազմակերպում, որ արտաքին միջամտություն լինի. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Սիրիայում հրադադարը խախտվում է հիմնականում ընդդիմության պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Քոֆի Անանի նախագծի և ՄԱԿ-ի ԱԽ-ի աջակցության հիման վրա հայտարարված հրադադարը, որով պահանջվում է և՛ երկրի կառավարությունից, և՛ բոլոր ընդդիմադիր խմբերից դադարեցնել բոլոր բռնի գործողությունները: Այդ հրադադարը դեռևս ամբողջությամբ չի կայացել, հիմնականում այն պատճառով, որ ընդդիմադիր զինված խմբավորումները փորձում են սադրանքներ, պայթյուններ, ահաբեկչություն, գնդակոծումներ կազմակերպել», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքերով, որոշ Սիրիայի որոշ ընդդիմադիր ուժեր նման գործելակերպով ցանկանում են արտաքին միջամտություն հրահրել:









