Լիբանանյան նավատորմը կալանել է Սիրիայի ընդդիմադիրների համար նախատեսված սպառազինությամբ նավը
Լիբանանի ռազմական նավատորմը և UNIFIL-ի ուժերը Լիբանանի հյուսիսային ափերի մոտակայքում նավ են հայտնաբերել և կալանել, որը դեպի Սիրիա զենք էր տեղափոխում, հաղորդում է տեղի NBN հեռուստաալիքը:
Լրատվամիջոցը նաև ավելացնում է, որ նավը, որը դուրս էր եկել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի նավահանգստից, դեպի Սիրիա էր տեղափոխում գնդացիրներ և ծանր հրետանի:
Բեռը նախատեսվում էր փոխանցել սիրիական ընդդիմության զինված խմբավորումներին: Այն պետք է բեռնաթափվեր Տրիպոլիի մոտակայքում և ցամաքային ճանապարհով տեղափոխվեր Սիրիա:









