Լոնդոնի կենտրոնում հազարավոր մարդիկ են տարհանվել`պայթյունի սպառնալիքի պատճառով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում, պայթյունի սպառնալիքի պատճառով ոստիկանությունը Shropshire House շենքից ավելի քան 1000 գրասենյակային աշխատակցի հարկադրված տարհանել է, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Ոստիկանությունը շրջափակել է Թոթենհեմ և Քեփեր փողոցները: Ինչպես հաղորդել են իրավապահ մարմինները` շինության 5-րդ հարկում մի տղամարդ պատանդ է վերցրել մի քանի մարդու, գրասենյակի պատուհանից բազմաթիվ գրասենայակային պարագաներ է նետել ու սպառնացել է պայթեցնել շենքը:
Թեև ոստիկանությունը չի հաստատել, բայց նշվում է, որ հանցագործի վրա գազի մետաղյա 4 տարա է եղել: Նա բարձրաձայն բղավել է, որ այլևս ապրելու կարիք չունի:
Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել է տղամարդուն: Հետաքննությունը շարունակվում է:









