Դիրիժոր Կուրտ Մազուրը համերգի ժամանակ ուշագնաց է եղել
Գերմանացի դիրիժոր, Ֆրանսիայի Ազգային նվագախմբի երաժշտական տնօրեն Կուրտ Մազուրը կորցրել է գիտակցությունն փարիզյան համերգի ժամանակ, երբ նրա գլխավորած նվագախումբը կատարում էր Շոստակովիչի Առաջին սիմֆոնիան, հայտնում է «Ֆրանս պրես»-ը:
Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 84-ամյա դիրիժորն անմիջապես տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը: Սակայն նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Նա այս տարվա փետրվարին պետք է մեկներ ԱՄՆ` Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի «Հանդիսավոր պատարագ»-ը կատարելու համար, սակայն վերջին պահին հետաձգել է այցը` առողջական խնդիրների պատճառով:










