«Փողերը չեն բուրում». Սաակաշվիլիի «աջ ձեռքը» ողջունում է ռուսական ներդրումները
Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, ում լրատվամիջոցները հաճախ անվանում են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «աջ ձեռքը», ողջունել է ռուսական ընկերությունների ներդրումները, եթե դրանք ծառայում են ի շահ երկրի:
«Մենք ողջունում ենք յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում` Ռուսաստանից: Վրաստանում ռուսական ներդրումների 80% -ը պետական ընկերություններին են պատկանում»,- հավելել է նախարարը:
Մերաբիշվիլին ընդգծել է, որ ռուսական ընկերությունները մտադիր են մեծ միջոցներ ներդնել հատկապես Վրաստանի էներգետիկ ոլորտում` նշելով, որ «փողերը չեն բուրում»:
«Վրաստանը ողջունում է յուրաքանչյուր ներդրողի, ում աշխատանքը ծառայում է Վրաստանի շահերին»,- ասել է նա:









