Ամփոփվեց միգրացիոն հոսքերի կառավարան հզորացմանը նվիրված ծրագիրը
Այսօր ամփոփվեց «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացումը» ծրագիրը, որի արդյունքները ներկայացնելիս Հայաստանի Միգրացիայի պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասաց, որ ապօրինի միգրացիայի կանխարգելմանն աջակցելու և Հայաստան կամավոր հիմունքներով վերադարձի, վերաինտեգրմանն օժանդակության նպատակով ծրագիրն իրականացրել է իրազեկման միջոցառումներ և վերապատրաստման դասընթացներ:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում վերանայվել է օրենսդրական դաշտն ու ստեղծվել է առցանց պորտալ: կառավարման
«Միջոցառման ընթացքում եղել են և՛ լավ և՛ վատ իրադարձություններ: Այս ծրագրի մեկնարկի ժամանակ բոլորս շատ լավ սպասելիքներ ունեինք, սակայն հետո հասկացանք, որ այն այդքան էլ չի արդարացնում իրեն: Այնուհետև փոխվեց ծրագրի ղեկավարն ու վերածնվեց ծրագիրն ու տվեց իր արդյունքները»,- ասաց Իրինա Դավթյանը:
Նա նաև նշեց, որ ծրագրի շրջանակներում վերջին շրջանում կատարվել է շատ մեծ աշխատանք, որը նպաստել է մարդկանց իրազեկմանն ու հետագա սխալներից խուսափելուն:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է 27 բիզնես ծրագիր, ապահովվել է 110 աշխատատեղ: Այն մարդիկ, ովքեր ապօրինի գտնվել են այլ երկրում և վերադարձել են Հայաստան, նրանց տրամադրվել է իրավաբան , և նրանց` ծրագրի շրջանակներում փորձել են տրամադրել աշխատանքով:
Հիշեցնենք, որ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին` նպատակ ունենալով ամրապնդել միգրացիային առնչվող օրենսդրությունը և բարձրացնել իրազեկությունն ապօրինի միգրացիայի վերաբերյալ:
Վերջին երեք տարիներին թիրախային չորս մարզերում ` Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, և Կոտայքում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում տեղեկատվական կենտրոնները խորհրդատվություն են տրամարդում Եվրամիության և ԱՊՀ երկրների միգրացիոն օրենսդրական դաշտի վերաբերյալ և բացատրում էին ապօրինի միգրացիայի հետևանքները` Հայաստանի ապօրինի միգրացիայի հոսքը կանխելու նպատակով:









