Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

13:12 • 27.04.12

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:

 

Ինչպես հաղորդում է իրանական MehrNews-ը, նախատեսված են ՀՀ արտգործնախարարի հանդիպումներն իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանը կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
 

ՀՀ ԱԳՆ–ից ևս հաստատեցին այս տեղեկությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am–ին տեղեկացրեց, որ այցը պաշտոնական է և աշխատանքային օրը մեկնելու հաջորդ օրն է՝ ապրիլի 29-ը։