Նորվեգահայերը դիմել են տեղի իշխանություններին` Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով
Նորվեգիայի հայերը ստորագրահավաք են սկսել` Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Նրանք դիմել են նաև Վեգորսհեյի քաղաքապետ Կյետիլ Տորփին:
Վերջինս թուրքական «Ջիհան» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ հայ քաղաքացիների պահանջը քննելու համար իրենք արդեն մեկ անգամ ժողով են գումարել: Քաղաքապետարանում երկրորդ նմանատիպ քննարկումը տեղի կունենա մայիսի ընթացքում:
Հայ համայնքի արարքը մտահոգել է Օսլոյում Թուրքիայի դեսպանին, ով նշել է, որ քաղաքապետարանի այդ արարքը «հայերի և թուրքերի համատեղ պատմությանը միակողմանի մոտեցում է նշանակում»:
Դեսպանատունը նաև գրավոր հաղորդագրություն է տարածել: «Կանխակալ մոտեցումները ո՛չ արդարությանը, ո՛չ էլ պատմության ճիշտ ընկալմանը չեն նպաստի: Առաջին համաշխարհային պատմության տարիներին տեղի ունեցած դեպքերը ոչ միայն հայերին, այլև թուրքերին են ցավ պատճառել: Դրա համար էլ մենք երրորդ կողմից ատելություն ու թշնամանքի փոխարեն համատեղ ցավը հաղթահարելու համար օգնություն ենք ակնկալում:
Դեսպանատունը տեղեկացրել է, որ պատրաստ է տրամադրել բոլոր տեղեկությունները` երկկողմանի ուսումնասիրություն կատարելու նպատակով:









