Արագաչափ սարքեր կտեղադրվեն մայրաքաղաքի տարբեր վայրերում

10:25 • 27.04.12

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

 

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից, մասնավորապես, 2012 թ. ապրիլի 20-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի և Սարալանջի փողոցներում: