Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

17:23 • 27.04.12

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը, երկրում առկա դժգոհությունների`մասնավորապես կաշառակերության և «ծանոթով» պաշտոնյաների նշանակման պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

 

235 ընդդիմադիր օրենսդիրներ դեմ են քվերարկել երկրի վարչապետ Միհայ Ռազվան Ունգուրեանուի կառավարությանը:

 

«Այս քվեարկությունը վերջ կդնի ներկա անարդար համակարգին, որն իր նպատակների համար օգտագործում է յուրաքանչուր միջոց: Երբեմն պատահում է, որ արդարությունը հաղթանակում է: Այսօր հենց այդպիսի օրերից մեկն է»,- նշել է ընդդիմության առաջնորդ Վիկտոր Պոնտան:

 

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ստիպված կլինի վարչապետի պաշտոնի նոր հավակնորդ առաջարկել: