Ոչ սթափ վարորդը ՃՈ աշխատակիցներին սպառնում էր իր «պատգամավոր բաջանաղով» (լուսանկարներ)

00:45 • 27.04.12

Երեկ՝ ապրիլի 26-ի կեսօրին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Աթենքի փողոցում կանգնեցնում են «Օպել» մակնիշի OVO-033 վրացական համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները վարորդին տեղափոխում են բժշկական հետազոտության, որտեղ պարզվում է, որ վարորդը՝ Վրաստանի քաղաքացի, 39-ամյա Սլավա Կարագուլյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման ակտ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Ի դեպ, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ՃՈ աշխատակիցներին սպառնում էր. «Հեսա կզանգեմ իմ պատգամավոր բաջանաղին, զորքը հավքած կգա ու սաղիդ մոտակա անտառում կկորցնի»:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի