Էքստրեմալ վայրէջք. իսպանացի օդաչուների սխրանքը (տեսանյութ)

11:00 • 27.04.12

Իսպանացի օդաչուներին հաջողվել է եղանակային բավական բարդ պայմաններում բարեհաջող վայրէջք կատարել, տեղեկացնում է vesti.ru կայքը:

 

Իսպանիայի Բիլբաո քաղաքի միջազգային օդանավակայանում քամու արագությունը գերազանցել է 130կմ/ժ-ը:

 

Օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են թե ինչպես է բազմատոննանոց ինքնաթիռը ճոճվում թռիչքուղու վրա: Այդուհանդերձ օդանավում գտնվող ուղևորներից որևէ մեկը չի տուժել:

 

Նշվում է, որ որոշ ինքնաթիռներ մոտեցել են թռիչքուղուն, սակայն չկարողանալով վայրէջք կատարել ուղևորվել են այլ օդանավակայաններ: