«Ժառանգությունը» դեմ չէ միանալ ՍԴ դիմելու՝ միասնական շտաբի որոշմանը. Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցությունը «խնդիր չի տեսնում չմիանալու» ընտրությունների վերահսկման նպատակող ստեղծված միասնական շտաբի կողմից Սահմանադրական դատարան դիմելու պատրաստվող հայցին, որով պահանջվում է հրապարակվել ընտրողների կողմից ստորագրած ցուցակները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։
«Եթե այսօր կոալիցիայի անդամներից են պատրաստ դնել իրենց պատգամավորների ստորագրությունը, ապա, «Ժառանգությունը» խնդիր չի ունենա դնել այդ ձևաչափի տակ իր ստորագրությունը»,- ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
Պատգամավորը նշեց, որ կուսակցությունում նման հարցի քննարկման ինքը չի մասնակցել, սակայն եթե խոսքը միայն ընտրողների կողմից ստորագրված ցուցակները չհրապարակելու մասին դրույթը հակասահմանադրական ճանաչելու մասին է, ապա իրենք դեմ չեն լինի:
Ավելին, Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ իրենք այդ նախաձեռնությամբ հանդես են եկել մի քանի անգամ, իսկ Սահմանադրական դատարան դիմելը ձախողվել է, քանի որ պատգամավորների անհրաժեշտ մեկ հինգերորդ մասի համաձայնությունը չեն կարողացել ապահովել:









