Թուրքիայի քաղաքացին ահաբեկչություն էր նախապատրաստել Դանիայում
Դանիայի հատուկ ծառայություններն այսօր ձերբակալել են երեք տղամարդու, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հայտնում է DR հեռուստառադիոընկերությունը: Ձերբակալվածներից մեկը Հորդանանի 22-ամյա, մյուսը` Թուրքիայի 23-ամյա քաղաքացիներ են, իսկ երրորդը` 21-ամյա դանիացի է, ով մշտապես բնակվել է Եգիպտոսում:
Նրանք ձերբակալվել են Կոպենհագենի մոտակայքում: Երիտասարդներին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել:
Նրանք այսօր կամ վաղը կկանգնեն Կոպենհանգենի դատարանի առջև: Ահաբեկչության կանխման մանրամասները չեն հաղորդվում:
Վերջին տարիներին Դանիան դարձել է ահաբեկիչների «թիրախը»` Jyllands-Posten թերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից հետո:









