Վենեսուելայում միանգամից 3.3 տոննա կոկաին է առգրավվել

11:15 • 27.04.12

Վենեսուելայի Ազգային անվտանգության ուժերը հատուկ օպերացիայի ընթացքում երկրի Լա Գուարիա նավահանգստում առգրավել են 3.3 տոննա կոկաին տեսակի թմրանյութ, հաղորդում է Associated Press-ը:

 

Երկրի արդարադատության նախարարի հավաստամբ` թաքցված է եղել 1,682 արկղում: Հանցագործները, որոնցից երեքն արդեն ձերբակալված են, նախատեսել էին թմրանյութը տեղափոխել Մեքսիկա:

 

Այս տարվա ընթացքում Վենեսուելայի իշխանություններն արդեն առգրավել են ավելի քան 13.5 տոննա թմրանյութ:

 

Վենեսուելան դարձել է Հարավային Ամերիկայում դեպի ԱՄՆ-ը և Եվրոպա թմրանյութ արտահանող գլխավոր երկրներից մեկը: