Խանութը փակ է հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի համար. Սիրիայի արաբ խանութպանների հարգանքի տուրքը ապրիլի 24-ին

15:57 • 27.04.12

Սիրիայում մեծ է այն արաբների թիվը՝ քրիստոնեա, թե մուսուլման, որոնք ապրիլի 24–ին փակում են իրենց խանութները՝ որպես հարգանքի նշան Հայոց ցեղասպանության զոհերի։

 

Այդ խոսուն օրինակներից մեկը այս նկարում պատկերված փակ խանութն է, որի վրա արաբերեն գրված է. «Ձեր նահատակները մեր նահատակներն են. հանգստություն նրանց հոգիներին, և ձեզ երկարակեցություն։ Խանութը փակ է հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի համար»։