Իտալիայի մայրաքաղաքի մոտակայքում Հին Հռոմ կկառուցվի

21:09 • 28.04.12

Հռոմի քաղաքապետ Ջիանի Ալեմանոն ներդրողներ է փնտրում «հավերժ քաղաքի» մոտակայքում` Romaland կոչվող նոր թեմատիկ այգու շինարարության համար:


Բրիտանական The Times պարբերականը հաղորդում է, որ նման այգու շինարարության համար Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները պատրաստ են 240 հեկտար հողատարածք տրամադրել:


Նախատեսվում է, որ ապագա այգու այցելուները կկարողանան տեսնել վերականգնված Ֆորումը, Կոլիզեիումը, ինչպես նաև գլադիատորական մարտերը:


«Գաղափարն այն է, որ այցելուները կարողանան զգալ հին Հռոմի շունչը և իրենց զգան այդ դարաշրջանում: Դա մեր նպատակն է», - պարբերականը մեջբերում է Հռոմի զբոսաշրջության վարչության ներկայացուցիչ Անտոնիո Գացելլոնեի խոսքերը:


Քաղաքի ղեկավարության հաշվարկներով, նոր այգին կխթանի դեպի Հռոմ բազմաթիվ նոր զբոսաշրջիկների հոսքը, որոնց տարեկան քանակը արդեն իսկ հասնում է 12 միլիոնի: