13 տարի առաջ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
Ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1967 թ. ծնված Արմեն Սահակյանին, որը 1999 թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Այս մասին Tert.am –ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին նաև, որ դեպքը կատարվել է 1999 թ. մարտի 10-ին,երբ Արմեն Սահակյանը Երևանի Խորենացի 6 շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ դանակով ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել Սամվել Պետրոսյանի կրծքավանդակին:
Ոստիկանության մամուլի բաժնից հաղորդում են, որ Արմեն Սահակյանը կալանավորված է:









