Ջո Բայդենը դժգոհել է թուրք ու ադրբեջանցի գործարարների ընդունելությունից
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դժգոհ է մնացել Վաշինգտոնում անցկացված բարեգործական երեկոյի ժամանակ թուրք ու ադրբեջանցի գործարարների սառը ընդունելությունից, հայտնում է «Հյուրիեթ»-ը: Ջո Բայդենն իր դժգոհությունը հայտնել է հենց ելույթի ժամանակ:
«Դուք բոլորդ աներևակայելի սառն եք: Ամենապաղ լսարանը, որի առջև ես երբևէ ելույթ եմ ունեցել: Դուք բոլորդ պարզապես նստել ու նայում եք վրաս: Գոնե ձեզ էնպես պահեք, թե իբր համակրում եք ինձ»,- ասել է նա:
Իր ելույթում նա անդրադարձել է նաև Հանրապետական կուսակցության ու Եվրամիության` Թուրքիայի հանդեպ վերաբերմունքին:
«Թուրքիան մեր ամենաարժեքավոր ու ամենապատվավոր դաշնակիցներից մեկն է: Մենք դիտարկում ենք այս պետությանը որպես Արևելքի ու Արևմուտքի միջև խաչմերուկ»,- ասել է փոխնախագահը:









