Մայիսի 1-ին բնապահպանները հավաք կանցկացնեն Բուսաբանական այգում

10:15 • 28.04.12

«Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ մայիսի 1-ին այգում նախատեսվում է կազմակերպել բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակաների տեղադրմամբ:

 

Նախաձեռնող խմբի տեղեկացմամբ, ցուցանակները պատրաստվել են Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստանի Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան և կրում են էկոկրթական, բնապահպանական և կարգապահական բնույթի տեղեկություն` նախատեսված այգու այցելուների համար:

 

Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաև այլ կամավորների և բնասերների մայիսի 1-ին ժամը 12.00-ին Երևանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու համար: