Վաճառքի կհանվի «թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացման հատուկ գործողության մասին պատմող գիրքը

18:09 • 28.04.12

Առաջիկա երեքշաբթի Միացյալ Նահանգների գրախանութներում վաճառքի կհանվի «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բին Լադենի ոչնչացման հատուկ գործողության մանրամասների մասին պատմող գիրքը, հայտնում է rus.ruvr.ru-ն:

 

«Հետապնդում. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մինչև Աբոթաբադ բին Լադենի 10 տարիների որոնում» գիրքը նվիրված է «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլխի սպանության 1-ին տարելիցին: Այն հեղինակել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փորձագետ Փիթեր Բերգենը: Նա ուսումնասիրել է ամերիկյան վարչակարգի համապատասխան փաստաթղթերն ու զրուցել օպերացիայի նախապատրաստմանը մասնակցած անձանց հետ:

 

Աշխատության մեջ պատմվում է, որ մինչ ահաբեկչի ոչնչացման հատուկ գործողությունը, ամերիկացի զինվորական չինովնիկները դիտարկել են օպերացիայի մի քանի տարբերակ: Մասնավորապես` առաջարկվում էր ոչ մեծ փորձարարական ռումբ նետել Պակիստանում բին Լադենի թաքստոցի վրա, կամ հարձակումն իրականացրել B-2 ռմբակոծիչների օգնությամբ, կամ էլ օպերացիայում ներգրավել պակիստանյան զորքին:

 

Գրքում նաև նշվում է, որ հատուկ գործողությունից ընդամենը 2 օր առաջ այն ժամանակ ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Ռոբերտ Գեյթսն ու փոխնախագահ Ջո Բայդենը փորձում էին համոզել Օբամային չգնալ նման քայլի` այն համարելով «շատ համարձակ»:  Նրանք նշել են, որ առանց Իսլամաբադի գիտության, օպերացիան կարող է վատացնել ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները:

 

«Թիվ մեկ ահաբեկիչը սպանվել է 2011թ.-ի մայիսին, ԱՄՆ հատուկջոկատայինների օպերացիայի արդյունքում, Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբոթաբադում: