Չինաստանը առաջարկել է 8 մլրդ դոլար ներդնել պատերազմի մեջ գտնվող Հարավային Սուդանի տնտեսության մեջ

22:45 • 28.04.12

Չինաստանը Հարավային Սուդանին 8 մլրդ դոլարի միջոցներն առաջարկել է ներդնել հիդրոէներգետիկայի, ենթակառույցների և գյուղատնտեսության ոլորտներում, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով երկրի տեղեկատվության նախարար Բենջամին Բարնաբային:


«Չինաստանը խոշոր զարգացման նախագծեր ֆինանսավորելու առաջարկ է արել` 8 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով», - հայտարարել է նախարարը:


Այդ ծրագրերը պետք է իրականացվեն չինական ընկերությունների կողմից, ավելացրել է Հարավային Սուդանի նախարարը:


Հարավային Սուդանը պատերազմի մեջ է գտնվում: Նախորդ շաբաթ Սուդանը հայտարարել էր, որ նավթով հարուստ Հեգլի շրջանի համար մղվող վերջին մարտերի ընթացքում Խարտումի զորքերը հարավսուդանյան բանակի մոտ 400 զինծառայող են ոչնչացրել: