Ուկրաինան դիմել է աշխարհի օգնությանը. ահաբեկչությունից 2 հայ երեխա է տուժել (տեսանյութ)

02:01 • 28.04.12

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորված երեխաների մեջ կան երկու 16-ամյա հայազգի երեխաներ: Ըստ ուկրանական արտակարգ իրավիճակների նախարարության, «Ռոդինա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած երկրորդը պայթյունից տուժել են 9 համադասարանցիներ, որոնց ցուցակը ներկայացնում ենք.


1. Ավանյան Սերգեյ 16 տարեկան
2. Ստրելեց Անաստասիա 16 տարեկան
3. Բոբոդիշ Արտյոմ 16 տարեկան
4. Օլեյնիկ Ալյոնա 17 տարեկան
5. Լիպեն Անաստասիա 16 տարեկան
6. Իվատիշին Վիկտոր 16 տարեկան
7. Սերեչենկո Նազար 16 տարեկան
8. Մխիթարյան Կարինա 16 տարեկան
9. Միխաիլով Նիկոլայ 16 տարեկան

 

Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը, Դնեպրոպետրովսկում տողի ունեցած պայթյունների հետաքննման և բացահայտման համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ԱԾՎ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ռոկիտսկիին:


Ուրբաթ կեսօրին, Դնեպրոպետրովսկ քաղաքում, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության տվյալներով 4 պայթյուն է տեղի ունեցել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Կարլ Մարքսի պողոտայում` տրամվայի կանգառում, երկրորդը` «Ռոդինա» կինոթատրոնի մոտ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել է Գլոբա այգու մոտակայքում, իսկ չորրորդը` առաջին պայթյունի դեպքի վայրից քիչ հեռու:


Նախնական տվյալներով, տուժել է 29 մարդ: Մարզային դատախազությունը գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով:


Քաղաքում ուժեղացված հսկողության ռեժիմ է սահմանվել, և ներգրավված են ներքին զորքերը:
Ամբողջ Ուկրաինայի մարզկենտրոններում և մայրաքաղաքում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկում, մինչև մայիսի 2-ը արգելված են զանգվածային միջոցառումները:


«Իհարկե, հակաահաբեկչական կենտրոնը և նրա ղեկավարը օգնության խնդրանքով դիմել են միջազգային այն կազմակերպություններին, որոնք հնարավորություն ունեն աջակցելու այդ հանցագործության բացահայտման գործում », - ասել է Ռոկիտսկին: