ԱՄՆ-ում դերասան շների հուշագիրք կհրատարակվի

12:35 • 28.04.12

Այսուհետ ոչ միայն մարդիկ այլև կենդանիները հնարավորություն կունենան հուշագրեր հրատարակելու, գրում է Simon&Shuster հրատարակությունը։

 

Մասնավորապես՝ Ուգգի շունը, որը վերջերս մեծ ճանաչում ձեռք բերեց «Արտիստ» ֆիլմի շնորհիվ, իր հուշերը հրատարակելու հնարավորություն է ստացել։

 

«Ուգգիի հիշողությունները՝ իմ պատմությունը» գիրքն այս տարվա հոկտեմբերին լույս կտեսնի։ Ուգգիի հիշողությունները «շան լեզվից» կթարգմանի բրիտանացի լրագրող Վենդի Հոլդենը։

 

Այս տարվա փետրվարին Ուգգին «լավագույն չորսոտանի դերասան» անվանակարգում շների համար նախատեսված «Օսկարի» արժանացավ:

 

Հիշեցնենք, որ «Արտիստ» ֆիլմի ռեժիսորն է ֆրանսիացի Միշել Ազանավիչուսը, ում ֆիլմն արժանացել է 5 «Օսկարի» և բազմաբիվ այլ մրցանակների։