Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մի քանի տոննա մազութ է այրվել
Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ջրահեռացման գծերից մեկում, մի քանի տոննա մազութ է այրվել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզը», հավելելով որ հրդեհին տրվել է վտանգավորության ամենաբարձր աստիճանը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության աշխատակիցները։
«Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը 1000ք/մ է եղել»,- տեղեկացրել են քաղաքի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Տուժածների մասին տեղեկություն չի տրամադրվում։









