Լեհ կինը վրեժ է լուծել ընկերոջից` հանելով նրա բոլոր ատամները

12:42 • 28.04.12

Լեհաստանի Վրոցլավ քաղաքի 34-ամյա բնակչուհի Աննա Մակովիակը, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, հեռացրել է իր նախկին ընկերոջ բոլոր ատամները, քանի որ նա իրենից այլ կնոջ մոտ է հեռացել, գրում է Daily Mail-ը:

 

Աննայի նախկին ընկերը` Մարեկ Օլզվեսկին ընկերուհու հետ բաժանումից մի քանի օր անց դիմել է նրան` ատամնացավի պատճառով:

 

Աննայի պատմելով` ինքը սկզբում փորձել է Մարեկին վերաբերվել ինչպես սովորական հաճախորդի, սակայն վիրավորանքն ու վրեժի ծարավը հաղթել են: Նա հիվանդին անզգայացման շատ բարձր չափաբաժին է ներարկել,ապա հանել նրա բոլոր ատամները: Երբ ատամնաբույժը վերջացրել է իր աշխատանքը,Մարեկը ոչինչ չկասկածելով հեռացել է, քանի որ նախկին ընկերուհին հավաստիացրել է, որ անզգայացնող պրեպարատի պատճառով, հնարավոր է իրեն «անատամ զգա»: Սակայն նա շոկի մեջ է ընկել երբ տանը` հայելու առաջ, պարզել է, որ ամբողջովին անատամ է:

 

Երիտասարդի դժբախտությունը չի սահմանափակվել սրանով, քանի որ նրա նոր ընկերուհին լքել է իրեն` ասելով,որ չի պատկերացնում իսկական տղամարդուն առանց ատամների:

 

Հետաքննություն է սկսվել և ատամնաբույժը կարող է 3 տարվա ազատազրկաման դատապարտվել: