Թայլանդում 3.5 տոննա թմրանյութ է առգրավվել
Թայլանդի ոստիկանությունը մոտ 3.5 տոննա մարիխուանա տեսակի թմրանյութ են առգրավել, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես հաղորդել է Թայլանդի փոխվարչապետ Չալերմ Յուբումրունգը՝ սա Թայլանդում երբևէ առգրավված թմրանյութի ամենամեծ չափաքանակն է։
«Ուրբաթ Սարաբուրի նահանգում ձերբակալվել 43-ամյա մի տղամարդ ում մոտից առգրավվել է 1.6մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մարիխուանա»,- ասել է Յուբումրունգը։
Նշվում է, որ 3.444 կգ թմրանյութը նախատեսված է եղել ուղարկել Մեծ Բրիտանիայի Դարֆորդ քաղաք։









