Maserati-ի ամենագնացի սերիական տարբերակը վաճառքի կհանվի 2014թ. սկզբին (լուսանկարներ)

22:27 • 28.04.12

Իտալական թանկարժեք ավտոմեքենաներ արտադրող Maserati ընկերությունը, Պեկինի միջազգային ավտոսրահում ներկայացրել է իր նոր քրոսովերի կոնցեպտը: Ընկերությունը, ներկայացման ժամանակ հայտարարել է, որ մոդելը կոնցեպտուալ տարբերակով վերջին անգամ է ներկայացվում, հաջորդ անգամ հանրությանը արդեն սերիական տարբերակը կներկայացվի, հաղորդում է Automotive News գործակալությունը:


«Պեկինից հետո մենք Kubang-ին ժամանակավորապես «հանգստի» կուղարկենք: Մեր քրոսովերը նորից հանրությանը կներկայանա արդեն սերիական տեսքով, և այն անվանումով, որով վաճառքի կհանվի», - հաղորդել է ընկերության ղեկավար Հարալդ Վեստերը:


Գործակալության Maserati ընկերության աղբյուրները տեղեկացնում են, որ մեքենայի սերիական տարբերակը կներկայացվի ԱՄՆ Դետրոյտի միջազգային ավտոսրահում` 2014 թվականի սկզբին: