Ապրիլի 30-ին շփման գծում մոնիթորինգ կանցկացվի

14:23 • 28.04.12

ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն ապրիլի 30-ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացվելու:

 

Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին ուներկայացուցչի դաշտային օգնական Ուիլյամ Փրայորը: