Հրդեհ Մոսկվայի Պրաժսկայա շուկայում (լուսանկարներ)
Հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Պրաժսկայա» մետրոկայարանի մոտակայքում գտնվող շուկայում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը, այրվում է 300 քառակուսի մետր տարածք:
Սկզբնապես հրդեհը բռնկվել էր շուկայի 4` իրար դեմ -դիմաց տեղակայված կրպակներում:
Վիրավորների մասին չի հաղորդվում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 հրշեջ-փրկարարական ջոկատ:









