ՄԱԳԱՏԷ –ն հաստատել է Իրանի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է Իրանի հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքը:
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Ջիլլ Թյուդորի խոսքերով, բանակցությունները կանցնեն Վիեննայում` մայիսի 14-ից 15-ը:
Ավելի վաղ Թեհրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ում ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանեն հայտարարել էր, որ հանդիպումը պետք է կայանա մայսիսի 13-14-ը, և որ Իրանի այդ որոշումը արտահայտում է միջուկային ոլորտի աշխատանքների խաղաղ ուղղվածությունը:
Իրանը արդեն վերսկսել է միջուկային խնդրի շուրջ բանակցությունները առաջատար երկրների «վեցյակի» հետ: Այդ բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա մայիսի 23-ին` Բաղդադում:









