Հյուսիսային Կորեան սկսել է երրորդ միջուկային փորձարկաման նախապատրաստական աշխատանքները
Արբանյակից արված վերջին լուսանկարները փաստում են, որ Հյուսիսային Կորեան արդեն սկսել է երրորդ միջուկային փորձարկաման աշխատանքները, հաղորդում է Associated press-ը: Ավելի վաղ, Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունների հավաստմամբ`Հյուսիսային Կորեան սկսել էր թունել փորել Փունգի Ռի միջուկային կայանում, ինչը վկայում էր միջուկային փորձակման աշախտանքների մեկնարկի մասին:
Թեև նախապատրաստական աշխատանքների մեկնարն արդեն ակնհայտ են, սակայն դեռևս անհայտ է, թե բուն փորձարկումը երբ տեղի կունենա:
Եթե Փխենյանն այնուամենայնիվ, իրականացնի, երրորդ միջուկային փորձարկումը, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի կողմից ավելի խիստ պատժամիջոցներ կսահմանվեն:









