Դոմինիկյան գեղեցկուհուն զրկել են թագից
«Միսս Դոմինիկյան Հանրապետություն-2012» Կառլինա Դուրանին զրկել են թագից: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, գեղեցկության մրցույթի կազմկոմիտեն որոշում է ընդունել զրկել աղջկան գեղեցկուհու տիտղոսից, քանի որ նա խախտել է մրցույթի անցկացման կանոնները: Պարզվել է, որ նա ամուսնացած է, ինչը հակասում է մրցույթին մասնակցության կանոններին:
Այս առիթով հրավիրած մամուլի ասուլիսում 25-ամյա մոդելը հայտարարել է, որ երբեք չի ապրել իր ամուսնու հետ: Նրա փաստաբանի խոսքով` 2009թ.-ին «գրանցված ամուսնությունը կարճ կյանք է ունեցել», և մոդելն իր ամուսնու հետ սկսել է ամուսնալուծության գործընթացը: Սակայն, թե այն արդեն ավարտվել է, Դուրանն այդպես էլ չի հայտնել:
Մրցույթի կազմկոմիտեի որոշումը դեռ ուժի մեջ է: Որոշվել է թագը փոխանցել մրցույթի 2-րդ տեղը զբաղեցրած 22-ամյա Դուլսիտա Լյեգիին: Այժմ նա կներկայացնի երկիրը «Միսս Տիեզերք» մրցույթում: Իսկ «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի դեկտեմբերին, որին կմասնակցի նաև «Միսս Հայաստան-2012» ճանաչված Աննա Առաքելյանը:









