Եվրոպական ժողովրդական կուսակցությունն աջակցում է «Օրինաց երկիր» կուսակցությանը
«Օրինաց երկիր» կուսակությունը Երևանում հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխային: Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը՝ ԵԺԿ փոխնախագահն իր զորակցությունն է հայտնել եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ՕԵԿ կուսակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարեփոխումների իրականացման և օրենքի գերակայության հետ կապված հարցերի շուրջ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ «Օրինաց երկիրը» Հայաստանի ամենաակտիվ քաղաքական միավորներից է, որը պայքարում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման համար:
ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան հայատարել է.«Եվրոպական ժողովրդական կուսակցությունն աջակցում է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման համար, մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք Հայաստանում եվրոպական արժեքների տարածման համար: Այսօր` ընտրությունների նախաշեմին, ՕԵԿ-ի հաջողությունը կարևոր է մեր քաղաքական ընտանիքի համար»:









