Բելառուսական թղթադրամների վրա քաղբանտարկյալի ազատ արձակման կոչեր են հայտնվել

16:04 • 28.04.12

Բելառուսի Ազգային բանկի թղթադրամների վրա հայտնվել են ընդդիմադիր գործիչ, քաղբանտարկյալ, նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչի ազատ արձակման մասին կոչեր, հայտնում է gazeta.ru-ն:

 

Քարոզչական գրությունով թղթադրամները, սակայն, կեղծ չեն և գործածվում են քաղաքացիների կողմից: Թե ովքեր են դա նախաձեռնել և ինչպես է  իրականացվել, չի հաղորդվում:

 

Նիկոլայ Ստատկևիչը ձերբակալվել է 2010թ.-ի դեկտեմբերի 20-ին, Մինսկի կենտրոնում նախագահական ընտրությունների արդյունքներից ընդդիմության ու ոստիկանության միջև զանգվածային բախումների անմիջապես հաջորդ օրը: 2011-ի մայիսին դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: