Սաուդյան Արաբիան փակում է Եգիպտոսում իր դեսպանատունը և դեսպանին հետ է կանչում
Սաուդյան Արաբիան փակում է Եգիպտոսում իր դիվանագիտական ներկայացուցչությունները և Կահիրեյից հետ է կանչում դեսպանին: Այդ քայլը պայմանավորված է Եգիպտոսում հակասաուդյան զանգվածային ցույցերով և Սաուդյան Արաբիայի դեսպանատան գրոհի փորձով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքը:
Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում հայտնի եգիպտացի իրավապաշտպանի ձերբակալության դեմ:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրավապաշտպանին ձերբակալել են Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդին վիրավորելու համար: Էր-րիյադը պնդում է, որ իրավապաշտպանին ձերբակալել են թմրանյութերի պահման մեղադրանքով:









