Սերժ Սարգսյան հրաժեշտ է տվել ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:









