Ղարաբաղում զինվոր է զոհվել

13:29 • 28.04.12

Ապրիլի 27-ին ժ. 19.35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի արդյունքում զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը։ Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն:Այլ մանրամասներ չեն նշվում։