«Սոթբիզ» և «Քրիսթիզ» տները պատմության ամենաեկամտաբեր աճուրդը կանցկացնեն

10:05 • 28.04.12

Աճուրդի հանրահայտ տներ ամերիկյան «Սոթբիզ»-ն ու բրիտանական «Քրիսթիզ»-ը պատրաստվում են գեղարվեստի պատմության մեջ ամենաեկամտաբեր աճուրդային վաճառքն իրականացնել: Ակնկալվում է, որ դրանից նվազագույնը 250 մլն դոլարի եկամուտ կստացվի:

Աճուրդի մեխը լինելու է նորվեգացի աշխարհահռչակ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը, որի նախնական գինը մոտ 80 մլն դոլար է: Այն աճուրդի է ներկայացրել մի գործարար, ում հայրը եղել է նկարչի ընկերը, իսկ ստացվելիք գումարը գործարարը մտադիր է ծախսել Մունկի թանգարանի ստեղծման վրա:

Իսկ «Քրիսթիզ» տունը ներկայացնելու է իմպրեսիոնիստ նկարիչների աշխատանքներ, այդ թվում «խաղաքարտ խաղացողները» կտավի էսքիզը, որը ներկայում գնահատվում է մոտ 20 մլն դոլար: