Սիրիական ռազմաբազայի վրա զինված հարձակում է իրականացվել

18:03 • 28.04.12

Միջերկրական ծովի ափին տեղակայված սիրիական ռազմաբազայի վրա այսօր զինված հարձակում է իրականացվել, հայտնում է «Ռոսբալտ»-ը: Մի խումբ զինված անձինք ափ են հասել փչովի նավակներով: Հարձակման ժամանակ երկու կողմերն էլ կորուստներ են գրանցել, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցներին:


 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այսօր Դամասկոս է մեկնել նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը, որին ՄԱԿ-ի ղեկավարությունը նշանակել է Սիրիայում միջազգային դիտորդական խմբի ղեկավար: Խումբը պետք է հետևի ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայի խնդրի մասին ծրագրի կատարման ընթացքին: Անանի ծրագրի համաձայն` կառավարական զորքն ու զինված ընդդիմությունը պետք է զենքը վայր դնեն, երկխոսություն սկսեն ու չխոչընդոտեն դիտորդների ազատ տեղաշարժին:


 

Ապրիլի 12-ից` հրադադարի հաստատումից հետո, կառավարության կողմն է անցել ավելի քան 800 մարդ: