Սիրիան Բան կի Մունին ընդդիմությանն աջակցելու համար է մեղադրում
Սիրիական կառավարական «Թիշրին» պարբերականը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին մեղադրել է ընդդիմադիրներին աջակցելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Մեղադրական հոդվածը տպագրվել է Բան կի Մունի այն հայտարարությունից հետո, երբ նա ասել էր, որ Ասադի զորքերի կողմից ապստամբների վրա ռազմական ճնշումը հասել է «անթույլատրելի սահմանին»:
Պարբերականը պնդում է, որ Մունը խրախուսում է ապստամբների կողմից սիրիական կառավարության վրա իրականցվող հարձակումները` խուսափելելով դրանց վերաբերյալ բանակցություններից:









