Տարբեր ռեստորանային համալիրներից երաժշտական գործիքներ գողացող երիտասարդը բերման է ենթարկվել
Ապրիլի 27-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 շենքի մոտից բերման են ենթարկվել 18-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի ընթացքում, Բարբյուսի փողոցում գտնվող մի ռեստորանային համալիրից գողացել է երաժշտական գործիքներ՝ թմբուկ և էլեկտրական հարվածային գործիք` պատճառելով 2.200 դոլարի նյութական վնաս: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:









