Իրանում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ազերիները դարձյալ բարձրացրել են Ուրմիա լճի հարցը
Իրանական Թավրիզ քաղաքի «Տիրախտուր» թիմը հինգշաբթի իր մոտ ընդունել է Թեհրանի «Պերսոլիս» ակումբին: Իրանական գավաթի խաղը ավարտվել է թավրիզցիների հաղթանակով` 4:1 հաշվով, հաղորդում է «Մեդիա ֆորում» կայքը:
Ըստ լրատվամիջոցի՝ չնայած անձրևային եղանակին՝ «Տիրախտուր» թիմի ավելի քան 70 հազար երկրպագուներ գնացել են իրենց ակումբին աջակցելու:
Թավրիզցիները նաև կազմակերպված բողոք են արտահայտել Ուրմիա լճի չորացման խնդրի կապակցությամբ: Նրանք ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով ազգայնական կոչերով պաստառներ են պարզել և կոչեր են հնչեցրել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ խաղից հետո ցուցարարները դուրս են եկել քաղաքի փողոցներ և Թավրիզի «Աբրեսանի» թաղամասում իրավապահ մարմինների հետ ընդհարումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում տասնյակ երկրպագու-ցուցարարներ ձերբակալվել են:









