ՕԵԿ–ի «Գազելը» բախվել է ՀՀԿ–ի ավտոբուսին, կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

16:28 • 28.04.12

Այսօր՝ ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել «Գազել» մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և «ՊԱԶ» մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Մասիսի հիվանդանոց։ Նրանցից մեկը եղել է «Գազելի» վարորդը, իսկ մյուս երկուսը՝ նույն մեքենայի ուղևորներ։

«ՊԱԶ»–ը վարել է Այնթապ»գյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Վարդազարյանը։

 

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Գազել»–ի մեջ եղել են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, ովքեր քարոզարշավի էին մեկնում, իսկ «ՊԱԶ»–ը նախատեսված է եղել ուսանողների անվճար երթևեկության համար։


Վթարի հիմնական մեղավորը, ըստ հավաքվածների, եղել է «Գազել»–ի վարորդը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը։

 

Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու համար «Գազել»–ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի