3 զինծառայողները ինքնապաշտպանվելու հնարավորություն չե՞ն ունեցել. ՊՆ-ից չեն մեկնաբանում

11:34 • 28.04.12

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և ՊՆ–ն չեն մեկնաբանում լուրը, թե Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած հատվածում հրազենային կրոկոցից սպանված հայ 3 զինծառայողները ինքնապաշտպանվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ նրանց մոտ զենք չի եղել:


Թե՛ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը , թե՛ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Մուշեղ Աղեկյանը Tert.am –ի հետ զրույցում նշեցին, որ ընթանում է նախաքննություն, և մեկնաբանություններ կտրվեն դրա ավարտից հետո:


Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) մի շարք կետերի հատկանիշներով: