Գերմանիան կարող է բոյկոտել «Եվրո-2012»-ը
Emnid սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ գերմանացիների 52%-ն ասել է, որ կարծում է՝ Գերմանիան պետք է հրաժարվի «Եվրո-2012» խաղերի մասնակցությունից:
Նույն հարցման համաձայն՝ հարցվածների 50%-ը կողմ են, որպեսզի առաջնության խաղերը, որոնք պետք է կայանան Ուկրաինայում, տեղափոխվեն եվրոպական մեկ այլ երկիր, գրում է «Բի-Բի-Սի» գործակալությունը:
Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, կանցլեր Անգելա Մերկելը քննարկում է բոյկոտի հավանականությունը՝ ի նշան բողոքի ընդդեմ ուկրաինական իշխանություններին, որոնք, ըստ լրատվամիջոցների, դաժան վերավերմունք են ցուցաբերում երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոի նկատմամբ:









